Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Մարդկա՞նց եք բերում՝ մասնակցելու ՔՊ հանրահավաքին»․ հարց Կարեն Սարգսյանին

168
Ուրբաթ, 14 նոյեմբերի, 2025 թ., 18:36
«Մարդկա՞նց եք բերում՝ մասնակցելու ՔՊ հանրահավաքին»․ հարց Կարեն Սարգսյանին

Վաղարշապատում այսօր քարոզարշավի վերջին օրն է, և ՔՊ-ն ամփոփիչ հանրահավաք է կազմակերպել։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ևս Վաղարշապատում է։ «Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ աշխատանքային ժամին Վաղարշապատում է, նա պատասխանեց. «Էդպես»։

Մարզպետը նաև հավելեց, որ արձակուրդում չէ։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերն այն մասին, որ մարզպետներն իրենց աշխատակազմերից մարդկանց բերում են հանրահավաքի, Սարգսյանը նշեց. «Ձեր ենթադրություններն են»։

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային ժամին Վաղարշապատում է․ կմասնակցի ՔՊ հանրահավաքին