«Դատարկ-դատարկ խոսելը ձեզ մոտ լավ է ստացվում, իսկ հավատացողներ դեռ կան»․ Րաֆֆի Ասլանյան
![]() Տարիներ առաջ ՌԴ 102-րդ ռազմաբազայի ոճրագործ զինծառայող Պերմյակովի դատավարությունը դարձել էր շահագրգիռ ուժերի քաղաքական շահարկման թեմա, թե ինչու է ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ռազմաբազայի մեկուսարանում գտնվում կալանքի տակ, ինչու չեն բերում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատական նիստերին մասնակցում է հեռավար, իսկ հետո արդեն շահարկման առարկա դարձավ պատիժը կրելու համար նրան ՌԴ տեղափոխելը։ Երեկ նույն դատարանում ավարտվեց նույն ռազմաբազայի մեկ այլ զինծառայող Ռազգալդիևի գործը, ով 2018 թվականի դեկտեմբերին հարբած վիճակում, առանց առիթի, փողոցում ծեծելով սպանել էր մի կնոջ։ ՀՀ տարածքում հանցանք կատարած այս մյուս զինծառայողը դարձյալ կալանքի տակ պահվեց ռազմաբազայում, այդպես էլ չբերվեց նիստերին, դրանց մասնակցեց հեռավար և վստահաբար՝ շուտով պատիժը կրելու համար տեղափոխվելու է ՌԴ։ Բայց իրավիճակային հայրենասերները և Արցախի հանձնման հաշվին ինքնիշխանություն «կերտող» իշխանավորները կարծես լուռ են, ովքեր այն ժամանակ ընդդիմադիր դաշտից, հանուն իրենց քաղաքական շահերի, հատկապես ամենաշատն էին խոսում։ Տղերք, բա ասում եք, որ հիմա անկախ եք, ինքնիշխան եք, այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը մինչդատական ու դատական կալանքը չի անցկացրել ՀՀ քրեակատարողական հիմնարկում, ինչո՞ւ ֆիզիկապես չի ներկայանում դատական նիստերին և ի՞նչ եք անելու, որպեսզի վերջնական 7,5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը նա կրի ՀՀ պետական մարմնում, այլ ոչ թե ՌԴ իրավասության ներքո կամ հենց ՌԴ տարածքում։ Ընդ որում, օրենքի կիրառման իմաստով ոչ մի կապ չունի, թե հանրորեն վտանգավոր արարքի հետևանքով քանի զոհ է եղել։ Թե՞ դատարկ-դատարկ խոսելը ձեր մոտ արդեն վաղուց լավ է ստացվում, իսկ հավատացողներ դեռ կան։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45
