«Կարող ենք պարոն Մամիջանյանի թաթիկից բռնել ու ման տալ ՀՀ տարբեր համայնքներում». Արթուր Հովհաննիսյան
![]() Արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, ըստ որի՝ ամեն 3-րդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասել է. «Պարոն Մամիջանյանին խորհուրդ կտամ զուսպ լինել իր մեկնաբանությունների ու արտահայտությունների մեջ: Եթե ինչ-որ վիճակագրություններ է ներկայացնում, ասեմ, որ մենք շատ ենք շրջում տարբեր մարզերով ու ամենասուր բանը, որ քաղաքացիները մեզ ասում են, այն մեղադրանքն է, թե ինչու են մինչև հիմա ՀՀ-ն կեղեքող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ: Եթե պարոն Մամիջանյանին հետաքրքիր է՝ ինչ են մտածում ՀՀ քաղաքացիներն իր մասին, կարող ենք իր թաթիկից բռնել ու տանել, ման տալ ՀՀ տարբեր քաղաքներում ու գյուղերում, կանգնեցնել գյուղամիջում ու ժողովրդին հարցնել՝ ի՞նչ են մտածում Սարգսյանի մասին: Վստահեցնում եմ՝ պարոն Մամիջանյանին դուր չեն գա ՀՀ քաղաքացիների դիտարկումները»: |

Ի՞նչը չներվեց Կարեն Սարուխանյանին. «Հրապարակ»
4509:18
Պետության հաշվին վոյաժների մեկնող «տուրիստական խումբ» է ձևավորվել. «Հրապարակ»
4709:12
ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»
5509:00
«Ինքնիշխան պետությունն ինքն է ապահովում իր ներքին անվտանգությունը»․ Արա Պողոսյան
10300:06
«Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը»․ Տիգրան Աբրահամյան
88Երեկ, 23:48
«Կիրանցում ո՛չ մարզաբազա, ո՛չ էլ համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծեցին»․ Ոսկան Սարգսյան
111Երեկ, 23:12
