«Նիկոլ Փաշինյանը չի որոշում». Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը չի որոշում, թե քաղաքական որ ուժերը պետք է լինեն խորհրդարանում: Կա ժողովուրդ, ընտրողներ, և ընտրությունները մեխանիզմներից մեկն են, որով ձևավորվում է կառավարությունը: Այսինքն վերջիվերջո լեգիտիմացվում է ընտրություններով»: Հիշեցնենք՝ վարչապետը երեկ ասել էր հետևյալը. «Քաղաքացիները նյարդայնանում և մեզ մեղադրում են, որ շարունակում ենք արձագանքել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց առաջնորդած ուժերին: Երբեմն քաղաքացիներն ասում են՝ մեկ-մեկ ընենց տպավորություն ա, որ շատ հարմար ա այդ իրադրությունը ձեզ համար, որովհետև իրական խնդիրների լուծումները չեք քննարկում, խուսափում եք: Այս թնջուկը պետք է լուծվի: Շուտով խորհրդարանական ընտրություններ են լինելու, և այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն խորհրդարանում, քանի դեռ եղան, այդ խոսակցությունը շարունակվելու է»: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
