Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ.

«ՀՀ ՊՆ-ն տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ կնքել է 171 միլիարդ դրամի պայմանագիր»․ Սուրեն Պապիկյան

130
Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ., 13:30
«ՀՀ ՊՆ-ն տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ կնքել է 171 միլիարդ դրամի պայմանագիր»․ Սուրեն Պապիկյան

«Հետևողականորեն ընդլայնվում են զորանոցաշինության ծավալները, կատարելագործվում են կենցաղային պայմանները, շարունակվում է սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների բարելավումը»,- այս պետբյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ մշտապես մեծացվում է ինժեներաշինարարական աշխատանքների ծավալը, շարունակվում բանակային դիրքերի կահավորումը նոր և գերժամանակակից սարքավորումներով, բարձրացնում պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը։

«Մեր ուշադրության կենտրոնում է նաև տեղական ռազմարդյունաբերությունը, 2022-ին ունեցել ենք տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ մոտ 5.5 միլիարդ դրամի պայմանագիր, հետագայում եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվն այսօր դարձել է 171 միլիարդ դրամ»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանն իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է մեկ նպատակով՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։