«Պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով՝ 2018-ի համեմատությամբ»․ Սուրեն Պապիկյան
![]() 2026 թվականին պաշտպանության նախարարության համար նախատեսված 563,1 մլրդ դրամ ֆինանսական միջոցներից ընթացիկ ծախսերը կազմում են 259,4 մլրդ դրամ, այն է՝ 46,1 տոկոս, իսկ կապիտալ ծախսերը՝ 303,7 մլրդ դրամ՝ 53,9 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը պաշտպանական ոլորտի ծախսերը ներկայացրեց նախորդ տարիների համեմատությամբ՝ սկսելով նախահեղափոխական շրջանում՝ 2017-ին ձևավորված 2018-ի բյուջեի թվերից: «2018-ին պաշտպանական ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, արտարժույթով կազմում է 640 մլն դոլար: 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 մլրդ դրամ, որը կազմում է 1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար, այսինքն՝ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով»,- ընդգծեց Պապիկյանը։ |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
