«Լարվածություն չի եղել»․ Անդրանիկ Քոչարյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին
![]() «Լարվածություն չի եղել, անիմաստ հարցեր մի՛ տվեք, դուք վերնագիր եք կերտում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով իր վարչապետի միջև երեկ տեղի ունեցած միջադեպին։ «Եթե առանձին կուզենաք ինձնից հարցազրույց վերցնել, ընթացակարգով դիմեք ինձ։ Ի՞նչ լարվածություն, լարվածությունը գուցե հիմա իմ և ձեր միջև է։ Պարզապես հիմա ձեր այս ոգևորությունը չեմ հասկանում»,- դիմելով լրագրողներին՝ ասաց Քոչարյանը։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Ձեզ ներե՞ց, Քոչարյանը պատասխանեց․ «Թող քեզ ների․․․ Մենք ներված ենք միշտ»։ Նշենք, որ երեկ ԱԺ-ում, որտեղ ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նիստը ստիպված էին ընդհատել, քանի որ Անդրանիկ Քոչարյանը, որ պետք է ելույթ ունենար, դահլիճում չէր։ Հետո նա եկավ, մոտեցավ Նիկոլ Փաշինյանին․․․Վարչապետը դժգոհությամբ լքեց դահլիճը։ |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
