Անդրանիկ Քոչարյանի բարկության նոպայի իրական պատճառը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում երեկ իրավիճակը կրկին լարվեց. այս անգամ առանց քաղաքական ճգնաժամի, բայց մարդկային նյարդերի հաշվին։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ստիպված եղավ ներողություն խնդրել, երբ պարզվեց, որ բաց է թողել իր ելույթի ժամանակը բյուջետային քննարկումների ընթացքում։ «Քոչարյանը, որը խորհրդարանում հաճախ հիշատակվում է որպես «հին աղվես», իր հերթին դժգոհություն հայտնեց ԱԺ քարտուղարության նկատմամբ՝ մեղադրելով նրանց, թե կարող էին իրեն նախապես տեղեկացնել ելույթի հերթի մասին։ Սակայն Քոչարյանը, թերեւս, մոռացել էր, որ քարտուղարությունը ոչ թե իր անձնական աշխատակազմն է, այլ խորհրդարանի ընդհանուր վարչական մարմին։ Ի վերջո, նման հարցերի պատասխանատվությունը պատկանում է հենց նրա աշխատակազմին ու օգնականներին, ոչ թե քարտուղարությանը. տեղեկացնենք, որ Քոչարյանը հանձնաժողովում ունի 2 օգնական, 6-8 փորձագետ: Սա Քոչարյանը չի մոռացել։ Նրան հատկապես զայրացրել էր այն փաստը, որ իր պատրաստած զեկույցը, որի վրա շաբաթներ էր աշխատել, քաղաքական հարթակից տեղափոխվեց փոշոտ դարակների մեջ՝ «անցումային հիշողության» կարգավիճակով։ «Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ Քոչարյանի վերջին նյարդային արձագանքների պատճառներից մեկը նաեւ իր ապագայի հարցն է։ Թեեւ ՔՊ վարչության «ծանրքաշային» ներկայացուցիչը երաշխավորել էր նրա ընդգրկումը կուսակցության ընտրացուցակում, սակայն հենց ինքը՝ Քոչարյանը, լավ գիտի, որ քաղաքական «թարմացման ալիքը» կարող է իրեն այլեւս թույլ չտալ վերադառնալ խորհրդարան։ «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ից պատմեցին, որ Անդրանիկ Քոչարյանին արդեն նախազգուշացրել են՝ սրանք խորհրդարանում նրա վերջին ամիսներն են. նա ունի 7 ամիս»։ Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: |

«Երևանն անտեսել է էթիկայի նորմերը»․ Զախարովա (տեսանյութ)
14619:45
«Արևմուտքում հաշվարկել են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով, այլևս Մինսկի խմբի կարիքը չունեն»․ Միհրան Հակոբյան
9616:18
ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը
18015:23
«Տպավորություն է, որ վերնագիրը եղել է ՀՀ նախագահին, ոչ թե վարչապետին՝ մերժել եք բանակցել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
11315:06
«Փաստաթղթերի հրապարակումը ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հրեշ է». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
10415:00
«Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»․ ԵԱՀԿ նախագահ
19515:00
