Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Փաշինյանն արգելել է իր թիմակիցների ապահարզանները. «Հրապարակ»

181
Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ., 09:54
Փաշինյանն արգելել է իր թիմակիցների ապահարզանները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Որ Հայաստանում մեկ անձի իշխանություն է, ու Նիկոլ Փաշինյանն է բոլորի փոխարեն որոշումներ կայացնում, իսկ իշխող ֆրակցիան էլ, իրենցից մեկի բնորոշմամբ՝ ուսապարկերի հավաքածու է, հայտնի է վաղուց: Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարում է նաեւ իր թիմակիցների անձնական կյանքը։

Մեզ պատմեցին, որ նա արգելել է իր թիմակիցների ապահարզանները: Վերջերս թիմակիցներից մեկը նրան տեղեկացրել է, որ նման որոշում է կայացրել՝ ուզում է բաժանվել կնոջից եւ նոր կյանք սկսել։ Փաշինյանն արգելել է անել դա, մոտավորապես այն պատճառաբանությամբ, որ ՔՊ-ում արդեն լրացրել են ապահարզանների լիմիտը, եւ այլեւս ոչ մեկն իրավունք չունի բաժանվել, որ հանրության աչքում էլ ավելի չընկնեն։ Չէ՞ որ հիմա ինքը բարքերի ոստիկանի դեր է ստանձնել եւ հոգեւորականներին բարոյականության դասեր է տալի»: