Կոտայքի մարզում հյուրատան լողավազանում 4-ամյա երեխա է ջրահեղձ եղել
![]() Նոյեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության խումբը մարզի բնակավայրերից մեկից «ջրահեղձ վիճակ, սրտի կանգ կլինիկական մահ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 4-ամյա Մ․ Ա․-ն է։ Կոտայքի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ երեխան ժամը 20։00-ի սահմաններում նշված հասցում իր ծնողների կողմից օրավարձով վարձակալած հյուրատան փակ լողավազանում ջրահեղձ է եղել։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
