«Կարևոր է Հայ դատը իրավական դաշտ ուղղելը»․ Արամ Ա
![]() Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ իր խոսքն է ուղղել Ամերիկայի հայ իրավաբանական միության համախմբին․ «Շաբաթ, 8 Նոյեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, հրաւէրով Սան Ֆրանսիսքոյի մէջ գումարուող Ամերիկայի Հայ Իրաւաբանական Միութեան համախմբումին, կարճ այցելութիւն մը տուաւ եւ իր խօսքը ուղղեց այնտեղ: Ան շեշտեց իրաւաբաններու առաքելութեան կարեւորութիւնը, որպէս պաշտպան արդարութեան ու ճշմարտութեան: Նորին Սուրբ Օծութիւնը միաժամանակ լայն բացատրութիւններ տուաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Թուրքիոյ պետութեան դէմ բացած Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատին գծով տարուող աշխատանքներուն մասին: Այս ծիրէն ներս, Հայրապետը յատկապէս շեշտեց հայ դատը իրաւական դաշտ ուղղելու կարեւորութիւնը՝ Սիսի յիշեալ դատը նկատելով առաջին ու վճռական քայլը այդ ուղղութեամբ: Աղբյուրը` Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսություն |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
