Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.

«Ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են»․ Նիկոլ Փաշինյան

156
Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ., 19:24
«Ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են»․ Նիկոլ Փաշինյան

«Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է․ ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են, և իրավապահները պետք է արձագանքեն բոլոր դեպքերին՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են օրենքով արգելված գործունեություն իրականացնում»,- այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վաղարշապատում ընտրական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքով կալանավորվել են Գարեգին Բ-ի եղբայրն ու եղբորորդին։

«Իմ քաղաքական դիրքորոշումը տարածվում է բոլորի, այդ թվում՝ մեզ վրա։ Իրավապահները բոլոր դեպքերում հստակ պետք է արձագանքեն։ Դա կարմիր գիծ է մեզ համար, և հայաստանում նման գործընթացները չեն կարող հեռանկար ունենալ»,- նշեց Փաշինյանը։

«Ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են»․ Նիկոլ Փաշինյան