Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.

«Պաշտպանական ծախսերը՝ սկսած 2023 թվականից, էապես աճել են»․ Սուրեն Պապիկյան

169
Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ., 18:54
«Պաշտպանական ծախսերը՝ սկսած 2023 թվականից, էապես աճել են»․ Սուրեն Պապիկյան

«Պաշտպանական ծախսերը՝ սկսած 2023 թվականից, էապես աճել են»,- այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով՝ 2023, 2024, 2025 և արդեն նախատեսվող 2026 թվականներին իրականացվել են, իրականացվելու են աննախադեպ ծախսեր։

«Այս ծախսերը փոխել են մեր հնարավորությունները։ Խոսքը վերաբերում է և՛ բանակի կարիքների, և՛ զինծառայողների սոցիալական վիճակի, և՛ բազմաթիվ այլ՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցերին, ինժեներական աշխատանքներին․․․ 2025 և 2026 թվականների միջև առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում, սակայն իրականում հստակ բալանս կա։ Երբ համեմատենք 2024 թվականի պաշտպանական ծախսերի համար հատկացված բյուջեն և 2026 թվականի համար նախատեսվողը, ապա կտեսնենք, որ բավականին նորմալ աճ է նկատվում»,-մանրամասնեց Պապիկյանը և դիմելով քաղաքացիներին՝ կոչ արեց խմբեր կազմել և ծանոթանալ և՛ տեղական, և՛ ձեռք բերված սպառազինությանը։

«Պաշտպանական ծախսերը՝ սկսած 2023 թվականից, էապես աճել են»․ Սուրեն Պապիկյան