«Ցորեն առնելը ամուսնությո՞ւն է, ես չեմ հասկանում այդ ռեժիմը՝ տե՞ր ես, որդյա՛կս, հնազա՞նդ ես»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ղազախական ցորենի հետ կապված այդ ի՞նչ է կատարվում, ոնց որ «Օպերացիա «Ы» կամ Շուրիկի նոր արկածներ»-ի սցենարիստները գրելիս լինեն»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ուկրաինայից ցորեն գնելու վերաբերյայ հարցին և դիտարկմանը, որ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հրապարակային հայտարարությամբ հանդես է եկել՝ ասելով, որ ՌԴ արտաքին հետախուզությունը մերկապարանոց հայտարարություններ չի անում, իսկ Հայաստանի՝ Ուկրաինայից ցորեն գնելու մասին տեղեկատվությունը ՌԴ արտաքին հետախուզությունն էր տարածել։ «Նոր ճանապարհով ապրանքը Ա կետից եկել, հասել է Բ կետը։ Այդ գնումը կատարել է մասնավորը՝ իր կարիքների համար։ Կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերվել է այդ ճանապարհով, այս ի՞նչ թեմա է, որ ցորենը 6-րդ սորտի է, 8-րդ սորտի է, ուզում է՝ 1260-րդ սորտի լինի՝ մարդ ա, գնացել ա, ինքն իր փողը տվել, ապրանք ա առել, բերել, դժվար ճանապարհով պիտի բերեր, բերել է ուրիշ ճանապարհով․ ո՞րն է պրոբլեմը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նաև ընդգծելով՝ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց, բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի՝ «տենաս շուկայում էլ ի՞նչ կա, էլ ո՞վ է ցորեն վաճառում»։ «Ես երաշխավորում եմ՝ բացառված է, որ մեկը գա ու ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք, ու մենք ականջներս փակենք ու վազելով փախչենք, չի լինելու նման բան։ Ցորեն առնելը ամուսնությո՞ւն է, ես չեմ հասկանում այդ ռեժիմը՝ տե՞ր ես, որդյակս, հնազա՞նդ ես… այդպիսի հարաբերություն չկա, մենք նույնիսկ Եզրասի օրհնությամբ ցորենի առևտրում այդպիսի հարաբերության մեջ չենք մտել»։ |

«Հրաժարվել եմ որևէ բացատրություն տալուց»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4621:12
«Փաշինյանն իրեն Տրդատ Մեծ է երևակայում և ակնարկում եկեղեցու հպատակեցման մասին»․ Գոռ Մադոյան
8520:24
«Փաշինյանի տերերը փորձում են խմբագրել հայկական ինքնությունը»․ Վահագն Ավագյան
6520:18
«Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Կոպիրկինի հետ»․ Արման Մուսինյան
6419:42
«Ժամանակն է, որ Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն». Թրամփ (տեսանյութ)
20215:57
«Այդպիսի բան գոյություն չունի. էդ մարդը երևի նոր Խորենացի է դարձել». Աշոտ Ղուկասյան (տեսանյութ)
10815:24
