«Մենք չենք ասում, որ Թրամփի ուղին» պետք է գործի Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Սոցիալական ցանցերում մեծ քննարկում էր առաջացրել Ադրբեջանի մի ներկայացուցչի այն հայտարարությունը, որ «Թրամփի ուղին» պետք է գործի Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով»,- այս մասին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք չենք ասում, որ Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պետք է գործի, և մենք թուղթ ենք ստորագրել ընդունելի պայմանների մասին․․․ Մինչև տարվա վերջ մենք թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, երկրորդ կեսին սկսենք շինարարական աշխատանքները․ սա է պլանը․․․ Բայց ես այս մասին չէի ուզում խոսել, քանի որ այսպիսի պլանները միշտ ժամկետների շեղում են ունենում։ Բայց հայկական կողմն ամեն ինչ կանի, որ ժամանակացույցը հստակ աշխատի»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ հստակ է, թե երկաթուղին որտեղով է անցնելու․ «Այն անցնելու է ԽՍՀՄ ժամանակ գոյություն ունեցած երկաթուղով։ Ուրիշ տեղով երկաթուղի կառուցելն անիրատեսական է։ Գազամուղը և էլեկտրական գծերն անցնելու են երկաթուղուց էականորեն հյուսիս»։ |

«Հրաժարվել եմ որևէ բացատրություն տալուց»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4621:12
«Փաշինյանն իրեն Տրդատ Մեծ է երևակայում և ակնարկում եկեղեցու հպատակեցման մասին»․ Գոռ Մադոյան
8520:24
«Փաշինյանի տերերը փորձում են խմբագրել հայկական ինքնությունը»․ Վահագն Ավագյան
6520:18
«Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Կոպիրկինի հետ»․ Արման Մուսինյան
6419:42
«Ժամանակն է, որ Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն». Թրամփ (տեսանյութ)
20215:57
«Այդպիսի բան գոյություն չունի. էդ մարդը երևի նոր Խորենացի է դարձել». Աշոտ Ղուկասյան (տեսանյութ)
10815:24
