Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.

«Վաղարշապատում լինելու է Գյումրի-2, ոչ թե՝ Երևան-2». Ոսկան Սարգսյան

160
Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ., 17:24
«Վաղարշապատում լինելու է Գյումրի-2, ոչ թե՝ Երևան-2». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում կայանալու են ավագանու ընտրություններ։ Օրվա իշխանությունը Խոյ համայնքը միացրեց Վաղարաշապատին, որպեսզի Խոյի ընտրողների հաշվին ընտրություններում հաղթի։ Սակայն դա չի աշխատելու։ Իր հերոս հոր գործն ուրացած Արգիշտի Մեխակյանի ղեկավարած ուժը չի կարող 50 տոկոս ու ավել քվե ստանալ։ Կեղծ ընդդիմադիր կուսակցություններն էլ այդքան քվե չեն ստանալու, որ կարողանան նորընտիր ավագանում ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել։ 2023-ին Երևանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ-ն դաշինքով մայրաքաղաքում մնաց իշխանություն, սակայն Վաղարշապատում ընդդիմությունն է կոալիցիայով համայնքի ղեկավար ընտրելու։ Լինելու է Գյումրի-2, ոչ թե Երևան-2 սցենարը»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան