Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ.

«Կնշե՞ք խաղաղության դեպք, երբ հարևանիդ օկուպացիոն զորքերը քո երկրում են». Արթուր Խաչատրյան

155
Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ., 15:36
«Կնշե՞ք խաղաղության դեպք, երբ հարևանիդ օկուպացիոն զորքերը քո երկրում են». Արթուր Խաչատրյան

«Կնշե՞ք խաղաղության մի դեպք, երբ հարևանիդ օկուպացիոն զորքերը քո երկրում են, երբ թշնամիդ կոպտորեն ու լկտիաբար միջամտում է քո երկրի ներքին գործերին, հրահանգներ է տալիս, պայմաններ դնում: Տենց խաղաղություն լինո՞ւմ է»,- դիմելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Քոչարյանն արձագանքեց. «Ասում եք՝ մեր տարածքում են, ես էլ ասում եմ՝ առայժմ. երբ սահմանազատումը կհասնի էդտեղ, կարծում եմ, եթե հնարավոր ա, բանակցություններով դա պետք ա լուծվի: Որպեսզի բանակցություններով լուծվի, ԶՈՒ բարեփոխումները պետք է դառնան ավելի լավը: Որպեսզի ավելի լավը լինեն, ներքին համերաշխություն է պետք»:

«Կնշե՞ք խաղաղության դեպք, երբ հարևանիդ օկուպացիոն զորքերը քո երկրում են». Արթուր Խաչատրյան