«Ալիևը վախենում է, որ Փաշինյանը չի վերընտրվի 2026-ին, դրա համար հիմա է խոսում անկլավների մասին»․ Հովիկ Աղազարյան
![]() «Թշնամական երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները ցանկանում են, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ Էրդողանն ու Ալիևը ստում են՝ ցույց տալով, որ իբրև թե 100 միլիոնանոց տանդեմը վախենում է Հայաստանից, ռևանշիստներից։ Անդրադառնալով անկլավների վերադարձի մասին քարոզչությանը՝ Աղազարյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սահմանազատման արդյունքում մենք վերադարձնելու ենք Արծվաշենը, սա պարզ հայերենով եթե թարգմանենք, նշանակում է, որ ճշգրտման և սահմանազատման արդյունքում վերադարձնելու ենք Տիգրանաշենը, անկլավները տալու ենք Ադրբեջանին, իսկ Արծվաշենում ոչ մեկը չի գնալու ապրի։ Խորքում ինչ կա․ եթե գնում ես Ադրբեջանի հետ խաղաղության, Տիգրանաշենն Ադրբեջանին ինչո՞ւ է պետք․ խաղաղության ձգտող հարևանը չէր ուզի Տիգրանաշենը․․․ Մենք պիտի հասկանանք, որ Ալիևը ձգտում է ՀՀ պետականության վերացմանը»։ Աղազարյանի խոսքով՝ Ալիևն անհանգստություն ունի, վախենում է, որ կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Փաշինյանը չվերընտրվի 2026-ին, և իր համար դժվարություններ կառաջանան, դրա համար հիմա է խոսում անկլավների մասին։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
