«Գյուղական բնակավայրերի խնդիրներն ավելանում են, հետևանքն արտագաղթն է»․ Թադևոս Ավետիսյան
![]() «Խնդիրները գրեթե կրկնվում են, ավելին՝ եղածի վրա նորերն են ավելանում»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով գյուղական բնակավայրերում առկա խնդիրներին։ Նրա դիտարկմամբ՝ գյուղական բնակավայրերում առկա են հիմնականում ոռոգման, գյուղմթերքի իրացման, երիտասարդների զբաղվածության խնդիրները, որոնց պատճառով մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, որն էլ արագորեն վերածվում է մշտական արտագաղթի։ Ավետիսյանի խոսքով՝ այս ամենի հետևանքով ժողովրդագրական խնդիրներն էլ են խորանում, քանի որ երիտասարդները հետաձգում են ամուսնությունը, քիչ երեխաներ են ունենում, նաև սոցիալական խնդիրների պատճառներով շատացել են ամուսնալուծությունները։ «Խոստանում եք խնդիրների լուծումները, իսկ գետնի վրա չեն լուծվում գյուղի և գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության հիմնական խնդիրները, հետևանքն էլ կամ հուսալքությունն է, որը կա՛մ արտագաղթով ու գյուղերի դատարկմամբ է արտահայտվում, կա՛մ որոշակի բողոքներով, որոնք բիրտ ուժով ճնշվում են»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
