«Եթե որոշվի, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է տարածքներով փոխանակվեն, հանրաքվե կլինի». Սարգիս Խանդանյան
![]() ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ «Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները» գրառմանը ու պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի խոսում փոխանակման մասին, այլ միայն պահանջներ է ներկայացնում, թե ՀՀ-ն պետք է վերադարձնի 4 անկլավները, ասաց. «Անկլավների հարցը բազմիցս է քննարկվել. կա այդպիսի հարց, որը պետք է հասցեագրվի սահմանազատման գործընթացին: Թաքցնելու թեմա չկա: Փոխանակման հարց էս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն: Սահմանազատման գործընթացը դեռ պետք է շարունակվի ու որևէ փուլում պետք է անդրադարձ կատարվի անկլավների հարցին, պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, որը պետք է վավերացվի, տեղի ունենան սահմանագծման աշխատանքներ, հետո ՀՀ-ն ու Ադրբեջանը կորոշեն՝ ինչպես են անկլավների թեմային անդրադառնում: Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է տարածքներով փոխանակվեն, էդ հարցը ՀՀ օրենսդրության համաձայն, չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի, պետք է հանրաքվե տեղի ունենա»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
