Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«ՀԱԿ-ը կադրային լուրջ խնդիրներ ունի»․ Միհրան Հակոբյան

153
Երեքշաբթի, 11 նոյեմբերի, 2025 թ., 17:24
«ՀԱԿ-ը կադրային լուրջ խնդիրներ ունի»․ Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հասկանալի է, որ ՀԱԿ-ը լուրջ կադրային խնդիրներ ունի: Տարիների աշխատանքի արդյունքում հավաքված մարդկանց մեծ մասը նիկոլական դարձավ ու հիմա լափամանի կողքը հանգիստ տեղավորված է:
Այս ամենը հասկանալի է, բայց արդյո՞ք ճիշտ են հաշվարկել Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, որ նիկոլական նախկին մի լատեքսի լոբբինգով են զբաղված: Չեն տեսե՞լ՝ Դավթյան Արթուրը տեր է ման գալիս, որ դավաճանի: Չեն տեսե՞լ, որ անշնորհակալ քրդի շան պես կծեց բոլոր նրանց, ով իրեն մարդ էր սարքել՝ Աղվան Հովսեփյանից ընդհուպ մինչև Նիկոլ: Ախր այդ ամենը բոլորը տեսել են ու պետք է, որ դասեր քաղած լինեին…
Ի վերջո, ինչո՞ւ Լևոն Զուրաբյանն ու հատկապես Արամ Մանուկյանը չեն ցանկանում ՀԱԿ-ի կադրային բազան համալրել ԵՊՀ ռեկտոր Հովհաննիսյան Հովիկով, որը ամբողջ գիտակից կյանքում ՀԱԿ-ի շուրջ բոլորն է արածել կամ ԵՊՀ պրոռեկտորը՝ Հովհաննիսյան Դավիթի տղան, որն ամբողջ կյանքում Տեր-Պետրոսյանի անունով է երդվել»:

Աղբյուրը`   Միհրան Հակոբյան