ՔՊ քարոզարշավ՝ բյուջեի հաշվին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Ալեն Սիմոնյանն իրեն և իր աշխատակազմից 6 հոգու նոյեմբերի 7-8-ը գործուղել էր Սյունիքի մարզ։ Ի դեպ, Գորիսի և Քաջարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերն են դիմավորել նրան, շրջել է փողոցներում, անգամ տաքսի է վարել, հանդիպել է տեղի կուսակցականների հետ։ Նրանից առաջ էլ բյուջեի հաշվին մի խումբ պատգամավորներ էին մեկնել Տավուշի, Արարատի մարզեր: Ակնհայտ է, որ բյուջեի հաշվին ՔՊ-ականները կուսակցական քարոզարշավ են իրականացնում, քանի որ առաջիկայում ՔՊ նախընտրական ցուցակները կազմելու ժամանակ ևս ընտրիչները պետք է որոշեն ցուցակի կազմը՝ առաջադրված ՔՊ-ականներից։ Այդուհանդերձ, ՔՊ-ում ասում են, որ Ալեն Սիմոնյանը, հավանաբար, հետևություններ է արել ՔՊ վարչության ընտրություններից և բյուջեից վճարվող գործուղման է մեկնել, որ աշխատանքային այցի անվան տակ քարոզարշավ իրականացնի ՔՊ-ականների շրջանում, որ նախընտրական ցուցակը ձեւավորելու քվեարկության ժամանակ կրկին չհայտնվի հետին հորիզոնականներում: Վարչության ընտրությունների ժամանակ նա 11-րդն էր և դա բացատրում էր նրանով, որ քարոզարշավ չի արել։ Ցուցակի տեղերով է որոշվելու նաև ապագա իշխանությունում պաշտոնների հարցը, եթե, իհարկե, ՔՊ-ն վերարտադրվի։ Ի դեպ, վերջին օրերին ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվողների կտրուկ աճ է գրանցվել։ Ասացին, որ երեկվա դրությամբ մոտ 100 առաջադրում է եղել»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
