«Նույն փոցխի վրա կանգնելու նուրբ արվեստը». Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Նույն փոցխի վրա կանգնելու նուրբ արվեստը. Առիթ եմ ունեցել արձագանքելու ընդդիմադիր դաշտում շրջանառվող այն թեզին, թե իբր, եթե Փաշինյանը հրապարակի բանակցային փաստաթղթերը, մեծ պայթյուն տեղի կունենա և դա կլինի նրա վերջը։ Կարպիս Փաշոյանի հետ այդ թեմայի շուրջ մանրամասն խոսել ենք Platform փոդքասթի թողարկումներից մեկում, որտեղ ես նշել եմ, որ բացառում եմ նման զարգացումը։ Այնուամենայնիվ, ընդդիմադիր որոշ գործիչներ շարունակում են սխալ խաղադրույքներ անել՝ կարծելով, թե այդ փաստաթղթերի հրապարակումը դառնալու է շրջադարձային իրադարձություն։ Բոլորն էլ գիտեն, որ եղել է խաղաղության պլան, որը մերժվել է Փաշինյանի կողմից, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել 2020 թվականի պատերազմը։ Հայտնի է նաև, որ մինչ այդ խաղաղության պլանը մերժվել է Սերժ Սարգսյանի կողմից՝ նրա իշխանության օրոք։ Այնպես որ՝ այդ հարցում ոչ Փաշինյանի, ոչ էլ Սարգսյանի դիրքը շահեկան չէ։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
