«Արցախի Հանրապետության ոչնչացումն անկասկած համապատասխանում էր հավաքական Արևմուտքի շահերին». Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվում Երկրորդ ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի զորահանդեսին մասնակցել են նաև Թուրքիայի և Պակիստանի նախագահները՝ որպես հաղթող եռյակ դաշինքի մասնակիցներ: Արևմտյան լրատվամիջոցները և հատկապես բրիտանականը, լրիվ դրական ենթատեքստով են ներկայացնում այս հաղթանակը: Բան չունեմ ասելու, թուրք-ադրբեջանական կողմը միշտ էլ գերակա է եղել արևմտյան ստրատեգների և քաղաքական էլիտաների մոտ: Հակառակը չէր էլ կարող լինել: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Ադրբեջանը էներգակիրներ ունի և Իրանի դեմ կարող է պլացդարմ լինել, իսկ թյուրքական աշխարհի համախմբումը հերթական ականն է ռուսական բազմազգ պետությունը փլուզելու համար: Այսինքն и ёжику понятно что Արևմուտքը միշտ խաղալու է թյուրքական խաղաքարտը Ռուսաստանի դեմ գլոբալ պայքարում: Այս ամբողջ համապատկերում պարզ է, որ Արցախի հանրապետության ոչնչացումը անկասկած համապատասխանում էր Հավաքական Արևմուտքի շահերին, որովհետև ոչնչացվում էր ռուսական ազդեցության հենակետերից մեկը տարածաշրջանում: Այս բացարձակ ապացուցման կարիք չունեցող իրողությունները հաշվի առնելով պետք է մշակվեն Մեր արտաքին քաղաքականության վեկտորները: Մի երկու շաբաթ առաջ էր եվրոպական մի մեծ ֆորումում Ալիևն ու Մակրոնը ջերմորեն պատառոտում էին ու լիաթոք ծիծաղում: Ամեն ինչ պարզ է: Ի դեպ, բուն Եվրոպայում սերբերը նույնպես դիտարկվում են պրոռուսական ժողովուրդ, դրա համար էլ մինչև օրս արժանանում են հարված հարվածի հետևից: Հիմա էլ գրանտակեր ՀԿ-ներով նոր գունավոր հեղափոխություն են գեներացնում Բելգրադում: Եվ վերջում բոլոր արևմտամետներին, եվրաքվեականներին, վիլսոնասերներին բոցավառ ողջույն և ի գործ: Մնաց երկու կարևոր գործ, դա էլ, որ լինի ամեն ինչ կավարտվի, բայց վախենում եմ բարձրաձայնեմ, չնայած հասկացողները կկռահեն»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
