«Փաշինյանին երբ մեր տուն էի հրավիրում, ուրիշ մարդ էր, այսպիսին չէր». Թևան Պողոսյան
![]() «Հիմա խաղաղությունը վախեցնելով են բերում: Մեր պատերազմը հիմա էլ չի ավարտվել: Փաշինյանը չի ընդունելու իր սխալը: Երբ որ մարդ գիտակցում է, որ սխալ է արել, հրաժարական է տալիս և հեռանում է, ոչ թե թատրոն է բեմադրում՝ մնալով իշխանության»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը: Հարցին, թե «ժամանակին դուք Նիկոլ Փաշինյանի հետ գործընկերներ էիք, այն ժամանակ իր խոսույթում Արցախի նկատմամբ ատելություն տեսե՞լ եք», քաղաքագետը պատասխանել է. «Այն ժամանակ ես լիակատար այլ մարդ եմ ճանաչել, որը այլևս չկա»: «Ժամանակին անգամ ձեր տանն էիք հյուրընկալում իրեն» դիտարկմանը՝ արձագանքել է․ «Այն ժամանակ տենց չի եղել, ուրիշ անձ է եղել, դա էլ իմ սխալն է եղել, ինչի համար նորից ներողություն եմ խնդրում»: Հիշեցնենք՝ 2016-ին Թևան Պողոսյանը Փաշինյանին ու Մարուքյանին հրավիրել էր իր քաշած գինին խմելու և մտորելու երկրի ապագայի մասին։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
