«Քաղաքականությամբ զբաղվում են, ահաբեկչությամբ զբաղվում են, երկրի դեմ աշխատում են»․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբազանների մասին
![]() Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում է։ Ի թիվս այլ հարցերի՝ «Հրապարակ»-ի եթերում անդրադարձավ ենթադրաբար Արշակ Սրբազանի մասնակցությամբ՝ համացանցում տարածված տեսանյութին, Բագրատ Սրբազանին առաջադրված մեղադրանքին․ «Տեսանյութերը նորմա՞լ են․ երդում են տվել՝ ծառայել Աստծուն, որ նման բաներով չզբաղվեն․․․ Քաղաքականությամբ զբաղվում են, ահաբեկչությամբ զբաղվում են, երկրի դեմ աշխատում են ու այդ մարդիկ իրավունք ունեն եկեղեցի մտնել, պատարագ մատգուցել, բայց Տեր Արամն իրավունք չունի՞, դա նորմա՞լ է, նորմալ չէ»,- ասաց նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ կիրակի հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, Թալինի սբ. Աստվածածին եկեղեցում մասնակցելու է Տեր Թադե Թախմազյանի մատուցած պատարագին․ «Կաղոթենք մեր բոլոր ընկած զինվորների հոգիների խաղաղության համար»,- նշել էր նա։ Եկեղեցու բակում այս պահին մեծաթիվ ուժայիններ են։ Օրեր առաջ Տեր Եսային հայտնել էր, որ Տեր Թադեի հարցը Մայր Աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
