Զեկույցը կուղարկվի իրավապահներին․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «44-օրյա պատերազմի զեկույցի հարցում իշխանության դիրքորոշումը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ այնքան ժամկետներն են, որի պատրվակով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այն չընդգրկեց լիագումար նիստերի օրակարգում, որքան քաղաքական է։ Հիշեցնենք, որ զեկույցն ուղարկվել է Հատուկ բաժին, որտեղ միայն գաղտնի տեղեկատվության «դոստուպ» ունեցող պատգամավորները կարող են դրա հետ ծանոթանալ։ Զեկույցն անգամ չի ուղարկվել իրավապահ կառույցներին՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական կոմիտե և այլն, որոնք կծանոթանային հանձնաժողովի շուրջ երկու տարի ձգված ուսումնասիրություններին, և, ինչպես հանձնաժողովի ղեկավարն է բազմիցս վստահեցրել, կարող էին քրեական գործեր հարուցելու հիմքեր հայտնաբերել։ Մինչդեռ իշխանությունը որոշել է այն թաքցնել հանրությունից։ Նույնիսկ եթե զեկույցը չի բացահայտում Նիկոլ Փաշինյանի մեղքերը, այն կարող է հակառակ դերը խաղալ՝ կարող է պարզվել, որ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ Արցախը պահենք, իսկ 23-ին Արցախի կորստից հետո հրապարակավ ստում է, որ Արցախը մերը չի եղել դեռ 90-ականներից, և իր միակ մեղքն այն է, որ 2018-ին մեզ չի ասել այդ մասին։ Այդուհանդերձ տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է զեկույցն ուղարկել իրավապահներին»։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
