«Ինչո՞վ իմանանք, որ խաղաղություն է․ ո՞րն է փաստարկը․ այդ հեքիաթները որտեղի՞ց են սովորել»․ Սերժ Սարգսյան
![]() «Սրանց ամեն օր խաղաղություն-խաղաղություն ասելն ինչ-որ հիմք կունենար, եթե մենք Ադրբեջանում չունենայինք հայ գերիներ»,- այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով՝ բա ինչո՞վ իմանանք, որ խաղաղություն է։ Ո՞րն է փաստարկը, որ սահմանին չեն կրակո՞ւմ․․․ «Ես դեմ չեմ, որ Ադրբեջանով ցորեն էլ գա, բենզին էլ գա, ամեն ինչ էլ գա, բայց արդյո՞ք դա համարժեք է այն նախապատրաստական աշխատանքներին, որ կատարվում են կապված Մեղրիի, Զանգեզուրյան միջանքցի հետ․ կարծում եմ՝ համարժե՛ք չէ»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ սկզբի համար անհրաժեշտ էր խոսել Բաքու-Ղազախ-Իջևան-Երևան ճանապարհի մասին․ այնտեղ ավելի քիչ ներդրումներ էին պահանջվում, քան Մեղրիում։ Սերժ Սարգսյանը հեքիաթներ է համարում գործող իշխանությունների այն հայտարարությունները, թե հնարավոր է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել կողք կողքի։ «Իրենցից քանի՞սն են ապրել այդ միջավայրում, որ այդպես խոսում են… Ոչ մեկը։ Այդ դեպքում այդ հեքիաթները որտեղի՞ց են սովորել»։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
