«Կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ` նաև ոչ առանց Հայաստանի միջամտության»․ Սերժ Սարգսյան
![]() «Բաքվի բանտում գտնվող Արցախի ղեկավարներն այլընտրանք չունեին՝ կա՛մ պետք է փախչեին, գային Հայաստան՝ դրանով իսկ վարկաբեկելով իրենց․․․, կամ էլ գնային ինքնազոհողության․ ընտրեցին ինքնազոհողությունը, սպասեցին այնքան, մինչև մարդկանց 99,9 տոկոսն անցավ անցակետով»,- այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ կար տարբերակ, որ նրանց էլ օդային ճանապարհով էվակուացնեին, ինչպես դա արեցին արդեն գործող նախագահ Սամվել Շահրամանյանի և մի քանի հոգու դեպքում, բայց որոշ հանգամանքներ թույլ չտվեցին դա անել։ «Ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ՝ նաև ոչ առանց Հայաստանի միջամտության, որովհետև ինձ համար շատ տարօրինակ է․ օրինակ՝ ինչո՞ւ, ադրբեջանցիները պիտի թողնեին գործող ՊԲ հրամանատարին սահմանն անցնել ու հասնել Հայաստան, իսկ պաշտպանության նախարարին, որն արդեն երկու տարի պաշտպանության նախարար չէր, գերեվարեին»,- հայտարարեց Սարգսյանը՝ ընդգծելով՝ հստակ ցուցակ է եղել։ «Այդ ցուցակի մասին տեղյակ է եղել նաև Սամվել Շահրամանյանը, և կարծում եմ՝ կգա ժամանակը, նա այդ ցուցակի մասին մանրամասն կխոսի։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
