Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Դեռեւս ապրիլին տեղեկացրել էինք, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Կառավարությունը նպատակ ուներ դրանց միավորմամբ ստեղծել մեկ միասնական՝ այսպես կոչված ուժային կոմիտե, որը կղեկավարեր մեկ անձ, կունենար տեղակալներ, իսկ տեսչականները կունենային իրենց տեսուչները, ովքեր լավ կվարձատրվեին ու տարբեր ոլորտներում լուրջ ստուգումներ կիրականացնեին: Սակայն, ինչպես այժմ փոխանցում են Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, այս պահի դրությամբ կոմիտե ստեղծելու գործընթացը սառեցված է: Իհարկե, այդ հարցը քննարկվել է տարբեր ժամանակահատվածներում, սակայն ոլորտային մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։ Նշենք, որ այս պահին կան 6 տարբեր տեսչական մարմիններ, որոնք գտնվում են վարչապետի վերահսկողության ներքո: Տեղեկացրել էինք նաև, որ կոմիտեի ստեղծման գաղափարը դժգոհություն էր առաջացրել տեսչական մարմինների աշխատակիցների շրջանում, քանի որ նախատեսվում էր շուրջ 1400 աշխատողի կրճատում. կարելի է ասել՝ տեսչություններում այս առումով բունտ էր հասունանում: Թեպետ կառավարությունում քննարկումների ընթացքում շեշտվել էր, որ պետք է հնարավորինս նվազեցնել կրճատումների ծավալը, սակայն այդ հարցում կարծես թե լուծումներ չեն գտնվել։ Կարճ ասած՝ երկար քննարկումներից հետո նոր կոմիտե ստեղծելու հարցն այս պահին առկախ է. գործընթացը կանգ է առել»։ |

«Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում». Միքայել Նահապետյան
2603:06
«Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ՀՀ-ի վրա «դրսից տղա է բերում»». Ոսկան Սարգսյան
7500:48
Ուկրաինայի շուրջ բանակցություններում կետերի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Axios
9300:44
Իլոն Մասկի կարողությունը պատմության մեջ առաջին անգամ հասել է 600 միլիարդ դոլարի
13500:41
«Մոնիթորինգի հարցը պետք է ներառվի անվտանգության երաշխիքների փաթեթում». Վլադիմիր Զելենսկի
10900:14
«Սրբազան հայրերը, անազատության մեջ գտնվելով, որևէ պահի չեն ընկրկում». Գառնիկ Դանիելյան
65Երեկ, 23:54
