«Եռակողմ հանդիպման ժամանակ Թրամփն Ալիևին հարցրել է` ինչո՞ւ կանգ առաք, դուք ուժեղ բանակ ունեիք». Սթիվ Ուիթքոֆ
![]() ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսկական պետական ղեկավարի օրինակ է։ «Նախագահ Ալիևն ունի շատ ավելի ուժեղ բանակ։ Նա օգտվեց պահից՝ վերադարձնելու իրենը (նկատի ունի բռնազավթված Արցախի Հանրապետությունը-խմբ)»,- ասել է Ուիթքոֆը՝ մեկնաբանելով Թրամփի վարչակազմի ջանքերը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ուիթքոֆի խոսքով, օգոստոսի 8-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը հարցրել է նախագահ Ալիևին. «Ինչո՞ւ կանգ առաք։ Դուք հաղթանակ տարաք, մեծ բանակ ունեք»։ Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի առաջնորդը պատասխանել է. «Ես ուզում էի վերադարձնել մեզանից խլվածը։ Ինձ ավելին պետք չէ»։ Հատուկ դեսպանը նշել է, որ սա «հիանալի որոշում» էր և նախագահ Ալիևին մեջբերել է՝ որպես իմաստուն պետական ղեկավարի օրինակ։ |

Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ն աշխատանքային այցով կլինի Վրաստանում
4111:54
«Թրամփը թույլ չի տա, որ երկիրը ներքաշվի երկարամյա հակամարտության մեջ»․ Վենս (տեսանյութ)
6811:48
Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը
8811:24
«Մարդիկ 8 տարի իշխանության են, բայց էլի նախկիններն են մեղավոր». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4611:12
««Եթե Իրանում ներքին պառակտում չլինի, կարող է սկսվել «հյուծման պատերազմ»»․ Վարուժան Գեղամյան (լուսանկար)
5511:00
ԱՄՆ-ն տարհանում է Մերձավոր Արևելքում դեսպանատների անձնակազմի մի մասին
8610:48
