Կտրուկ վատթարացել է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը. նա տեղափոխվել է հիվանդանոց
![]() Այսօր ժամը 16։00-ի սահմաններում կտրուկ վատթարացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հայտնել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Քրեակատարողական հիմնարկի անձնակազն անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։ Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ։ Լրացուցիչ տեղեկատվություն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի և հետագա գործողությունների մասին կտրամադրվի ըստ անհրաժեշտության»,- նշել է փաստաբանը։ Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել են, թե ստացվել են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, նախնական համաձայնությամբ, պահանջել և ստացել են կաշառք-գումարներ։ Աղբյուրը` Զարուհի Փոստանջյան |

«Նիկոլդ նախկինում «ձորի չորացած աղվես» էր»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6616:24
«Արսեն Սաֆարյանի հետ քիչ եմ շփվում․ ենթադրում եմ՝ Ղարաբաղի հետ տեղի ունեցածում նաև ինձ ա մեղադրում»․ Ալեն Սիմոնյան
11914:30
Ալեն Սիմոնյանը զանգահարում է Հովհաննես Ազոյանին
8114:18
«Փաշինյանի թիմի 90 տոկոսը Տեր-Պետրոսյանի դպրոցն է անցել»․ Բորիս Մուրազի
6314:12
«Քննադատություններ եմ լսում, թե Արցախի պետնախարարը բլոգերություն է անում»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
9814:00
«Ինչպե՞ս է լինում, երբ ամուսնացած եք, ունեք ընտանիք ու հանկարծ սիրահարվում եք երիտասարդ աղջկա»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին
11113:24
