Սպանության դեպք է կանխվել. 5 անձ ձերբակալվել է
![]() Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 17 և 20 տարեկան վանաձորցի երիտասարդներ նախապատրաստվում են ապօրինի ձեռք բերած հրազենով հաշվեհարդար տեսնել երկու հոգու նկատմամբ: Հետագա միջոցառումներով ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ 17 և 20 տարեկան երիտասարդները Վանաձորի Տերյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահվում է վերջինիս տանը: Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում: 33-ամյա տղամարդու տան խուզարկության ընթացքում բակում հսկող ոստիկանը նկատեց, որ նա ինքնաձիգի նմանվող իր է նետել պատշգամբից: 45 փամփուշտով լիցքավորված «Կալաշնիկովի» ինքնաձիգը քննիչի կողմից առգրավվեց: Հինգ անձ ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են: |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
