Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Երեկ նախկին ամուսնու կողմից սպանված կինը ՇՄՆ աշխատակից էր

237
Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ., 16:48
Երեկ նախկին ամուսնու կողմից սպանված կինը ՇՄՆ աշխատակից էր

Նախօրեին Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում սպանված կինն աշխատում էր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում։ Նա իրավաբանական վարչության գլխավոր աշխատակիցն էր։ Տեղեկությունը «Նյուզ»-ի հետ զրույցում հաստատել են Շրջակա միջավայրի նախարարարությունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 18.29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ քաղաք Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի հասցեներից մեկում տեղի է ունեցել դանակահարություն․ նախկին ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։