Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

153
Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ., 15:48
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Իրավապահ մարմիններում մեր աղբյուրները հաստատեցին մեր տեղեկությունները։ «Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից չեն հերքել հետախուզման մասին տեղեկությունն՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Փորձում ենք քրեական վարույթի մանրամասները պարզել նաև վարույթն իրականացնող մարմնից։ ՔԿ-ից, սակայն, ևս առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։

Ավելի վաղ Վահե Հակոբյանի անունը շրջանառվում էր կոռուպցիոն բնույթի գործի շրջանակներում։ Բացի այդ՝ ԶՊՄԿ-ին առնչվող քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաև Հակոբյանի եղբայրը և ԶՊՄԿ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը։