Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Խորհրդային Միության ժամանակներից, այո, նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ․ դա փաստ է»․ Նիկոլ Փաշինյան

161
Հինգշաբթի, 06 նոյեմբերի, 2025 թ., 15:36
«Խորհրդային Միության ժամանակներից, այո, նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ․ դա փաստ է»․ Նիկոլ Փաշինյան

«Ես չեմ ասել եպիսկոպոսներից մեկը, ես ասել եմ՝ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը, այսինքն՝ այնքան պարզ եմ ասել, որ անունը ևս մեկ անգամ ճշգրտելու անհրաժեշտություն չկա»,- այս մասին ճեպազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ երբ հայտարարում էիք, որ եպիսկոպոսներից մեկը КГБ-ի գործակալ է՝ Եզրաս արքեպիսկոպոսի՞ն նկատի ունեիք։

«Այն փաստերը, փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ են դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից, այո, նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ․ դա փաստ է»,- ընդգծեց Փաշինյանը։

Մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ալեքսանդր Նևսկու շքանշանով Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Արքեպիսկոպոս Եզրասին պարգևատրելու փաստը՝ Փաշինյանը նշեց․ «Ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է, այդ թվում՝ հայ արքեպիսկոպոսին»։

«Խորհրդային Միության ժամանակներից, այո, նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ․ դա փաստ է»․ Նիկոլ Փաշինյան