«Արձանագրենք սույն պատմական դեպքի առավել քան աննախադեպ գինը»․ Նարինե Դիլբարյան
![]() ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում աննախադեպ պատմական դեպք է արձանագրվել՝ 15 վագոն ցորեն ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է մտել, Ղազախստանի ցորենը ճանապարհին է։ Արձանագրենք սույն աննախադեպի գինը՝ առավել քան աննախադեպ՝ 1. Արցախի հանձնում, 2.ցեղասպանական հայաթափում, 3.ՀՀ տարածքների բռնակցում Ադրբեջանին, 4.հրաժարում Արցախ վերադառնալու միջազգայնորեն ճանաչված իրավունքից, 5.Արցախի հազարամյա ժառանգության պաշտպանությունից, 6.Արրբեջանի ռազմական հանցագործությունների դեպքերով միջազգային դատական հայցերի հետագա զարգացումներից, 7. Արարատի բիբլիական հայոց խորհրդից իր պետական ատրիբուտներով, 8. Հայոց պատմությունից, հիմնական քարտեզներից… Այո, ամեն ինչ իր գինն ունի, փոխզիջումն անհրաժեշտ է, բայց համադրելի ե՞ն արդյոք այս աննախադեպ-ները։ Ակներեւ է բացասական կորուստների զարհուրելի բեռը միմիայն ՀՀ-ի կողմից։ Մտածենք»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
