Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 նոյեմբերի, 2025 թ.

«Ձեզ պետք է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ». Ագնեսա Խամոյան

135
Չորեքշաբթի, 05 նոյեմբերի, 2025 թ., 10:36
«Ձեզ պետք է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ». Ագնեսա Խամոյան

«Ես պատահական չհարցրեցի՝ ինչո՞ւ Սամվել Կարապետյանի գործը չեք ուղարկում դատարան: 52 քննիչ եք ներգրավել ու գործը չեք կարողանո՞ւմ ուղարկել դատարան: Ես կանխատեսում էի, որ կասեք՝ ծավալուն է, փողերի լվացում կա, և այլն: «Մեր ձևով եկեղեցին պաշտպանելու» հատվածն առաձին ուղարկեք դատարան, ինչո՞ւ չեք արել. որովհետև ձեզ պետք ա, որ նա մնա կալանքի տակ. ամեն ինչ շատ պարզ է»,- դիմելով ՀՀ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին՝ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա անդրադարձել էր Միքայել Սրբազանի գործին: