«Կալանքի էս ի՜նչ ֆետիշացում է ձեզ մոտ. ի՞նչ պետք է աներ Միքայել Աջապահյանը՝ ազատության մեջ». Ագնեսա Խամոյան
![]() «Միքայել Աջապահյանի մասով մի դեպքում դատախազությունն ասաց՝ որևէ խնդիր չկա, հանցակազմ չկա, մի վեց ամիս մտածեց, որոշեց՝ չէ, հանցակազմ կա: Որպես ՔԿ նախագահ՝ խնդիր տեսա՞ք, թե՞ ոչ»,- դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը: ՔԿ նախագահն ասաց. «Միքայել Աջապահյանի հետ կապված նշեցիք՝ դատախազը գործ է հարուցել, բայց դատախազը քրեական վարույթ նախաձեռնելու լիազորություն չունի: Վարույթը նախաձեռնել է քննչական մարմինը: Ասացիք՝ մի դեպքում տեսել է, մյուս դեպքում՝ չի տեսել: Ընդհանրապես, երբ անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, կա երկու ընթացակարգ՝ վարույթ նախաձեռնել կամ ոչ: Առաջին դեպքում քննիչը վարույթ է նախաձեռնում, ուղարկում հսկող դատախազին, որը կամ արարքի իրավաբանական գնահատականի, կամ փաստական նկարագրության հետ կապված լիազորված է փոփոխություն կատարելու վերաբերյալ հանձնարարություն տալ: Երկրորդ դեպքում վարույթ չի նախաձեռնում, որը հաստատվում է հսկող դատախազի կողմից: Ձեր մատնանշած դեպքում, դա վարույթ չնախաձեռնելու արձանագրություն չի, հետևաբար քրեադատավարական արգելք, չվերացված որոշում առկա չի եղել»: Ագնեսա Խամոյանն արձագանքեց՝ կալանքի այս ի՜նչ ֆետիշացում է ձեզ մոտ. «Ի՞նչ պետք է աներ Միքայել Աջապահյանը՝ ազատության մեջ»: |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
