«Սպասվում է, որ ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ մոտ ժամանակում կայցելեն Ադրբեջան». Արմեն Գրիգորյան
![]() ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնում է. «Բրյուելում մասնակցել և ելույթ եմ ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսին: Հատված ելույթից. Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը բնութագրվել է հակամարտություններով, փակ սահմաններով և կորցրած հնարավորություններով։ Այսօր իրավիճակը սկսել է փոխվել։ Օգոստոսի 8-ից հետո Հայաստանը և Ադրբեջանը նպատակային ջանքեր են գործադրել՝ ամրապնդելու մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և խորացնելու երկխոսությունը։ Օրինակ՝ հոկտեմբերի 21-22-ը, առաջին անգամ, ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղան քննարկման։ Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Աղբյուրը` Արմեն Գրիգորյան |

Թրամփը մտադիր է դատի տալ BBC-ին
8610:22
Քննարկվում է 2026թ. բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5810:12
Ուղիղ միացում՝ Ազգային ժողովից (տեսանյութ)
5510:00
«Ալիևի ինքնախոստովանական ցուցմունքները»․ Տաթևիկ Հայրապետյան (լուսանկար)
8509:36
Անկուսակցականները չեն շտապում. «Հրապարակ»
8709:06
Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. «Հրապարակ»
6609:00
