«Բերդ-Ճամբարակ ճանապարհին մեքենան բախվել է ծառին․ վարորդը մահացել է»․ ՆԳՆ ՓԾ
251
Չորեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2025 թ., 20:12
![]() ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են․ «Հոկտեմբերի 29-ին, ժամը 11։36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին՝ «Դուռնալու» կոչվող հանդամասում, ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել անտառամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ վարորդը մահացել է։ Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ «UAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»։ Աղբյուրը` ՆԳՆ փրկարար ծառայություն |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
