«Աշունը առողջության ամրապնդման ու հոգեբանական կայունության եղանակ է»․ Արմեն Մուրադյան
![]() ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշնանը սովորաբար ընդունված է խոսել քրոնիկ հիվանդությունների սրացումների, կանխարգելիչ բուժզննումների, զարկերակային ճնշման տատանումների և բազմաթիվ այլ սոմատիկ և հոգեբանական խնդիրների մասին, սակայն մոռանում ենք աշնան դրական առողջական նշանակության մասին: Երևանում աշունը գալիս է աննկատ՝ լուռ ու մեղմ քայլերով։ Օդը մի առավոտ հանկարծ դառնում է թափանցիկ ու զով, իսկ քաղաքի ծառերը՝ ոսկեգույն։ Փողոցներում օդում զգացվում է տաք դդմի, թարմ խնձորի ու թաց հողի բույրը։ Մարդիկ դանդաղում են իրենց ընթացքը․ այլևս շտապելու տեղ չկա։ Աշնանը Երևանը խաղաղ է։ Քաղաքի գույները դառնում են երևանյան, ժամանակը՝ դանդաղ։ Աշունը Երևանում ոչ թե պարզապես եղանակ է, այլ զգացում՝ տաք արևի, ոսկեգույն տերևների և մարդկանց մեղմ ժպիտների զգացում։ Աղբյուրը` Արմեն Մուրադյան |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
