«Նիկոլը հերթական անգամ առանց հասկանալու բացեց «Դժոխքի դռները»». Արգիշտի Կիվիրյան
![]() Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լինելով քաղաքականապես անգրագետ, Նիկոլը հերթական անգամ առանց հասկանալու բացեց «Դժոխքի դռները», սկիզբ դնելով երկրում Ինքնակոչության ինստիտուտին և փաստացի ճանաչելով այդ մոդելը լեգիտիմ։ Իսկ վաղը ի՞նչն ա խանգարելու, եթե ինչ-որ մեկը իրեն հռչակի վարչապետ, և մատնանշելով Նիկոլ-Ստյոպիկի կայացած նախադեպը, սկսի գրոհել իշխանության դարպասները։ Ասենք, ի՞նչն ա խանգարելու դա անել ասենք Սամվել Կարապետյանին, եթե իշխանությունները իրենց ձեռքով ինքնակոչությունը ճանաչել են լեգիտիմ՝ առավել ևս, որ իր ֆինանսական հնարավորություններն իրեն թույլ են տալիս հավաքել Հայաստանի բանակից էլ ավելի բանակ։ Լավ, Նիկոլ, ասենք թե, դու քաղաքականապես տխմար ես, բայց միթե մեկը չկար քո շրջապատում, որ քեզ բացատրեր, որ մի փորիր սեփական քաղաքական, իսկ տվյալ պարագայում՝ նաև ուղղակի գերեզմանդ... Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
