Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Դավաճանը, ուրացողը պետք է դառնա վտարանդի»․ Արսեն Ջուլֆալակյան

387
Շաբաթ, 25 հոկտեմբերի, 2025 թ., 01:00
«Դավաճանը, ուրացողը պետք է դառնա վտարանդի»․ Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․

Ուրանալու մասին
Ալեգորիկ օրինակ, պատկերավոր, առավել հաճախ հանդիպող:
Մարզիչը վերցնում է երեխային, տարիներով ջանք է թափում, մարզում, դաստիարակում, զրոյից դարձնում է չեմպիոն՝ երկրի, մայրցամաքի, աշխարհի, օլիմպիական...
Այսինքն, ոչնչից դարձնում է ամեն ինչ:
Այդ ընթացքում, նրանք միասին ավելի շատ են ժամանակ անցկացնում, քան իրենց սեփական ընտանիքների:
Եվ մի «գեղեցիկ» օր, հասնելով այդ գագաթին, մարզիկը ոչ միայն մոռանում է մարզչի՝ տարիների քրտնաջան աշխատանքը, այլ շատ հաճախ այդ նվաճումները վերագրում է զուտ ինքն իրեն, իբր, ով էլ լիներ մարզիչը, միևնույն է նա դառնալու էր չեմպիոն...
Նմաններին տեղին է անվանել ուրացող, անշնորհակալ:
Հիմա նույնը տեղի ունեցավ եկեղեցու նախկին սպասավորի հետ:
Եվ երբ նման պահվածքը հանրային համընդհանուր պարսավանքի չի ենթարկվում, այն դառնում է օրինաչափ:
Նույնը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին:
Դավաճանը, ուրացողը պետք է դառնա վտարանդի, մերժված, нерукопожатный՝ լինի չեմպիոն, վարչապետ, թե հոգևորական»: