«Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ից որոշ տարրեր աջակցել են հեղափոխությանը»․ Ալեն Սիմոնյան
![]() «Իմփիչմենթը վերջը ի՞նչ եղավ, իմացա՞ք։ Բերեցին մի մարդու (Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյան․-խմբ), որի վրա, գիտեին, որ գործ կա հարուցված ու շուտով վճիռ է լինելու»,- իր ելույթում ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ի սկզբանե իր համար ակնհայտ էր՝ անգամ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն միանալու ՀՀԿ-ի իմփիչմենթի գործընթացին։ «Էդ ի՞նչ օպերացիա էր․․․ ժողովրդին գժի տեղ մի դրեք էլի։ Դրա համար չեք ընտրվում, ձայն չեք հավաքում, ամո՛թ է, դուք՝ երկու խմբակցություններով, ապացուցել եք՝ երբ պետական լծակ չեք ունենում, զրո ՕԳԳ ունեք»,- հավելեց Սիմոնյանը՝ շարունակելով․ «Երբ մենք ընդդիմություն ենք եղել, տապալել ենք ձեզ՝ ձեր հեռուստաալիքներով, ԱԱԾ-ներով, պետական ռեսուրսներով։ Դուք վերացող տեսակ եք, հաջորդ ընտրություններից հետո ձեր քանակը քչանալու է, վերանալու եք»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ 2018 թվականին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ից «որոշ տարրեր», որոնց անունը Սերժ Սարգսյանը լավ գիտի ամեն ինչ արել են և աջակցել հեղափոխությանը․ «Դա մեծագույն փաստ է»,- ելույթն ավարտեց Սիմոնյանը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
