«Չեք պատկերացնում՝ ապօրինությունների ինչ հրեշավոր մեքենա եք գործի դրել»․ Էլինար Վարդանյան
![]() «ՀՀ-ում կան 40-ից ավելի քաղբանտարկյալներ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «Վստահ եմ՝ ասելու եք՝ այդ մարդիկ հանցագործություն են գործել, ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան»,- շարունակեց Էլինար Վարդանյանը՝ ընթերցելով ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձևը, որտեղ նշված է, թե ովքեր են համարվում քաղբանտարկյալներ։ «Հասել ենք այն իրավիճակին, որ կալանավորում են փաստաբաններին։ Գիտեինք, որ պաշտպաններին կալանավորում են բռնապետական երկրներում։ Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը հավաքի ժամանակ ձեռքերը վերև բարձրացրած ընդամենը ասում էր՝ հանդարտվեք, բայց կալանավորեցիք»,- ասաց Վարդանյանը՝ հիշատակելով նաև Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը։ «Կամ էդ ձայնագրությունները ինչո՞ւ եք կտրում կպցնում իրար․․․հասկացանք, որ մեծ եղբայրը հետևում է, բայց էդպե՞ս»,- հեգնեց պատգամավորը՝ հավելելով․ «Էսա՞ ձեր ժողովրդավարությունը․․․չեք պատկերացնում՝ ապօրինությունների ինչ հրեշավոր մեքենա եք գործի դրել, այնպես արեք, որ այդ մեքենան վաղը ձեր դեմ չգործի»,-ասաց Վարդանյանը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
