«Նիկոլի սիրտը արյուն է ուզում․ չտրվե՛ք սադրանքների»․ Նաիրա Զոհրաբյան
![]() «Ես կոչ եմ անում մեր հասարակությանը, մեր հավատավոր հանրությանը՝ չտրվել սադրանքներին և չգնալ Հովհաննավանք, հետևել Մայր Աթոռի հայտարարություններին, և եթե Վեհափառը կոչ կանի, հետևել նրա կոչին»,- այս մասին «Եվրոմեդիա»-ի եթերում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է պատարագի, և այդ պատարագը պետք է մատուցի կարգալույծ արված քահանան։ «Չգնալ Հովհաննավանք, որովհետև ես չեմ բացառում, որ այս ռեժիմը ծրագրել է խայտառակ սադրանքներ, ծրագրել է հային հանել հայի դեմ․ Նիկոլի սիրտը արյուն է ուզում։ Հնարավոր է, որ Նիկոլի 4 տոկոսանոց էլեկտորատի առանձնյակներ գնան այնտեղ, և նաև հայ հավատավոր եկեղեցական-քրիստոնյաներ գնան՝ կոչ անելու կարգալույծ եղած հոգևորականին՝ Ստյոպիկին, և տեղի ունենա բախում։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ նման բախում հանկարծ չլինի։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու արսենալի մեջ ունի նաև բախումը, ունի արյունը»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում պետք է ականջալուր լինել, թե ինչ կոչ է անում Մայր Աթոռը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
