Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Կադիրովականներն ընդդեմ «ԿԳԲ»-ականների»․ Հակոբ Բադալյան

239
Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ., 21:24
«Կադիրովականներն ընդդեմ «ԿԳԲ»-ականների»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նախկին Տեր Արամը շփոթության մեջ է գցել Մայր Աթոռի դեմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացի քարոզչական աջակցությունն իրականացնող մի ամբողջ շերտի:
Կարգալույծ քահանան հայտարարել է, որ «հիմա էլ է Կադիրովի նման ղեկավար ուզում»:
Ամբողջ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունների քարոզչական «հրետանավորների» ծանր «արկերից» մեկն այն է, որ Մայր Աթոռը ֆսբ-կգբ-ականների «շտաբ» է:
Պարզվում է, որ այդ «շտաբի» դեմ ընդվզած, արդեն նախկին քահանան էլ Կադիրովի երկրպագու է: Ստացվում է՝ կադիրովականներն ընդդեմ «կգբ»-ականների:
Իսկ MI6-ն էլ, թերևս, նայում և ուրախանում է»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան