«Երեխաները չպետք է Մեսրոպ Մաշտոցին QR կոդով ճանաչեն»․ բողոքի ակցիա
![]() Այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել՝ պահանջելով Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկատվությունը հետ բերել Այբբենարանի առաջին էջ։ «Մեր պահանջները հստակ են։ Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկատվությունը պետք է վերադառնա Այբբենարանի առաջին էջ, Մեսրոպ Մաշտոցը Մատենադարանի դիմացի արձանը չէ, երեխաները Մեսրոպ Մաշտոցին չպիտի ճանաչեն սառը, չոր QR կոդով»,- ասաց ակցիայի կազմակերպիչ, «Այբ Արարատ» մշակութային նախաձեռնության հիմնադիր Մեսրոպ Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ ԿԳՄՍ-ից ընդունել են իրենց պահանջները՝ դիտարկելու նպատակով։ «Մենք նաև մշակութային բաժնի պատասխանտուի հետ հանդիպում ենք ուզում՝ Արարատի վերաբերյալ մեր պահանջը ներկայացնենք։ Մենք Արարատը չենք դիտարկում պետական սահման, Արարատը եղել է և կա մեր մշակութային, հոգևոր արժեքը, և այն չպետք է հեռացվի մեր պետական խորհրդանիշներից»,- նշեց Մեսրոպ Հովհաննեսյանը։ Ակցիայի մասնակիցները իրենց պահանջը՝ դիմումի տեսքով, փոխանցեցին նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանին։ Նշենք, որ այս տարվա առաջին դասարանի Այբբենարանի դասագրքերում հայոց այբուբենի ստեղծման և Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկատվությունը երեխաները կարող են ստանալ միայն QR կոդով։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
