«Փաշինյանի կողքին չկան էնպիսինները, որ ասեն՝ բա՛վ է, արածդ անթույլատրելի է»․ Վլադիմիր Մարտիրոսյան
![]() Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ հաշվով խնդիրն այլևս այն չէ, թե ինչպիսին է Փաշինյանը և ինչ է անում: Նա իր անձնական և քաղաքական վերջնախաղում է: Խնդիրը լայն առումով այն է, որ նրա համակարգում, նրա կողքին, նրա ենթակայության տակ չկան էնպիսինները, որոնք նրան ասեն՝ կանգնիր, բավ է, չի կարելի, արածդ անթույլատրելի է, համաձայն չեմ և հենց այդ պատճառով այլևս այս ամենի մաս ուղղակի, թե անուղղակի չեմ ուզում լինել: Խոսքը միայն նրա ՔՊ-ական էշելոնի մասին չէ, էնտեղ որակի մասին խոսելն ավելորդ է: Խոսքը Փաշինյանի քաղաքականությունը հողի վրա իրագործող պաշտոնյաների մասին է, թերևս նրանց ընտանիքների, ծնողների, ընկերների, միջավայրերի մասին, որոնք այս ամենի մաս և այս ամենի թույլատրելիության և նորմալականության պատասխանատվությունը որևէ պարագայում և որևէ արգումենտով իրենց վրայից գցել չեն կարող: Էդպիսի մարդիկ բոլորիս շրջապատներում կան և իրենց դիրքավորում են որպես մասնագետ, բյուրոկրատ, պաշտոնյա, ովքեր պետական աշխատողներ են և իբր քաղաքականության մաս չեն, ապաքաղաքական են: Աղբյուրը` Վլադիմիր Մարտիրոսյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
